Ավանդների էական արտահոսք չի նկատվում, կրճատվել են դրանց աճի տեմպերը

21.11.2008 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի բանկային համակարգում ավանդների էական արտահոսք չի նկատվում, սակայն դրանց աճի տեմպերը կրճատվել են##, այսօր Երեւանում ասել է ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը` պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին:

Նա նշել է, որ հայաստանյան որոշ բանկերում դիտարկվում է ավանդների աննշան արտահոսք, սակայն այդ երեւույթը համակարգային բնույթ չի կրում:

Վաչե Գաբրիելյանն ասել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարները, ովքեր այսօր գտնվում են Երեւանում, հաստատել են, որ Հայաստանի բանկային համակարգը լավ կապիտալացված է եւ իրացվելիության հետ կապված խնդիրներ չունի:

Դիտում՝ 5014
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW