Արեւմտյան ներդրումային հիմնադրամները շտապ ազատվում են ՌԴ ոսկուց
22.12.2022 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով հիմնադրամների տվյալները։ Մասնավորապես, 11 հիմնադրամներից 8-ը կրճատել են ռուսաստանյան ոսկու մասնաբաժինը, իսկ երկու հիմնադրամներ՝ Amundi-ն եւ WisdomTree-ն ամբողջությամբ ազատվել են դրանից։
Ֆիզիկական ոսկու մեջ ներդրումներ կատարող գրեթե բոլոր հիմնադրամները վերջին ամիսներին կրճատվել են, քանի որ աճող տոկոսադրույքները ստիպում են ներդրողներին հրաժարվել ձուլակտորներում ներդրումներից եւ անցում կատարել բանկային պրոդուկտների: Սակայն ռուսաստանյան ոսկու մեջ ներդրումներ կատարող հիմնադրամները դա անում են ավելի ակտիվ, քան այլ երկրներից հիմնական ակտիվներով հիմնադրամները: Ընդհանուր առմամբ, 11 ETF-ներում ռուսաստանյան ոսկու մասնաբաժինը նվազել է 19%-ով, իսկ մյուս երկրներինը՝ միայն 9%-ով։ Նոյեմբերի վերջի դրությամբ Ռուսաստանից թանկարժեք մետաղները կազմում էին հիմնադրամների ընդհանուր ակտիվների 7%-ը։
Ներդրումային հիմնադրամներում մի քանի աղբյուր, որոնք տնօրինում են հարյուրավոր տոննա ոսկի, Reuters-ին ասել են, որ ցանկանում են որքան հնարավոր է շուտ հրաժարվել ռուսաստանյան ծագում ունեցող թանկարժեք մետաղից: ETF-ները թանկարժեք մետաղների ամենախոշոր սեփականատերերից են եւ դրանցից շատերը հրապարակայնորեն բացահայտում են իրենց մոտ գտնվող ձուլակտորների մասին տեղեկատվությունը: Ներդրողները կարող են տեսնել՝ կա՞ արդյոք ռուսաստանյան ոսկի այդ հիմնադրամներում, քանի որ յուրաքանչյուր ձուլակտորի վրա նշվում է դրա ծագումը:
Այս հիմնադրամներից ոսկու հիմնական գնորդները Ասիայից ներդրողներն էին, որտեղ վերջին ամիսներին այս թանկարժեք մետաղի նկատմամբ պահանջարկի աճ է գրանցվել։ Զգալի առաքումներ են կատարվել Հնդկաստան եւ Չինաստան, ինչպես նաեւ Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրներ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: