2008 թվականի III եռամսյակում Հայաստանում էլեկտրոնային առեւտրի ծավալը կազմել է 223 մլն դրամ

20.11.2008 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2008 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի## ինտերնետ միջավայրում պլաստիկ քարտերով իրականացվել է 744 մլն դրամի գործառնություն:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունում, էլեկտրոնային առեւտրին բաժին է հասել 223 մլն դրամ: Մնացած 521 մլն դրամն ինտերնետի միջոցով իրականացված քարտից քարտ փոխանցումներ են եղել:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ 2007 թվականին Հայաստանի ինտերնետ միջավայրում պլաստիկային քարտերի միջոցով իրականացվել է 842 մլն դրամ ընդհանուր ծավալի գործառնություն, որից էլեկտրոնային առեւտրին բաժին է հասել 457 մլն դրամ:

Դիտում՝ 4980
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW