ԵԿԲ-ն բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը մինչեւ 2,5%
16.12.2022 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ceps.eu

«Կառավարիչների խորհուրդը գտնում է, որ տոկոսադրույքները դեռեւս զգալիորեն կբարձրանան կայուն տեմպերով, որպեսզի հասնեն այնպիսի մակարդակների, որոնք կապահովեն գնաճի ժամանակին վերադարձը մինչեւ 2% միջնաժամկետ թիրախ»,- հայտնել է ԵԿԲ մամուլի ծառայությունը:
Եվրաստատի տվյալներով՝ նոյեմբերին գնաճը Եվրոգոտում կազմել է 10,0% (10,6%՝ հոկտեմբերին)։ Անկումը հիմնականում պայմանավորված էր էներգակիրների գների ցածր գնաճով։ Պարենային ապրանքների գնաճը եւ տնտեսության մեջ հիմնական գնային ճնշումը ուժեղացել են եւ դեռ որոշ ժամանակ կպահպանվեն, կարծում է ԵԿԲ-ն։
Կարգավորիչը կանխատեսում է, որ 2022 թվականին միջին գնաճը Եվրոգոտում կհասնի 8,4%-ի, իսկ 2023 թվականին կնվազի մինչեւ 6,3%։ 2024 թվականին այս ցուցանիշը ակնկալվում է միջինում 3,4%, 2025 թվականին՝ 2,3% մակարդակում։
Վերջին անգամ ԵԿԲ-ն հիմնական տոկոսադրույքը բարձրացրել էր այս տարվա հոկտեմբերի վերջին՝ 75 բազիսային կետով՝ 1,25%-ից մինչեւ 2%։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: