ԵԿԲ-ն հերթական անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը

28.10.2022 | 09:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #հիմնական տոկոսադրույք #Քրիստին Լագարդ
Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հերթական անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը 75 բազիսային կետով՝ 1,25%-ից մինչեւ 2%։ Սա ամենաբարձր մակարդակն է վերջին 13 տարվա ընթացքում՝ 2009 թվականի մարտից ի վեր, հաղորդում է RBC-ն։

ԵԿԲ-ն հայտարարել է, որ նախատեսում է բարձրացնել տոկոսադրույքները հաջորդ նիստերին, իսկ որոշումը կախված կլինի գնաճի եւ տնտեսության կանխատեսումներից:

«Գնաճը մնում է չափազանց բարձր եւ երկար ժամանակ կշարունակի մնալ թիրախից բարձր»,- ասված է ԵԿԲ հայտարարության մեջ։ Կառավարիչների խորհուրդն «ակնկալում է տոկոսադրույքների հետագա բարձրացում»։

«Մեր վերջնական նպատակն է հասնել այն մակարդակին, որը միջնաժամկետ կտրվածքով կապահովի գնաճի թիրախային ցուցանիշը 2%-ի սահմանում»,- դրամավարկային քաղաքականությանը նվիրված նիստից հետո ասել է ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, 2% մակարդակն այն ցուցանիշը չէ, որի դեպքում ԵԿԲ-ն դրամավարկային քաղաքականության նորմալացումն ավարտված կհամարի։

Այս տարի սա հիմնական տոկոսադրույքի արդեն երրորդ բարձրացումն է․ հուլիսին ԵԿԲ-ն 11 տարվա ընթացքում առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը մինչեւ տարեկան 0,5% (50 բազիսային կետով), իսկ սեպտեմբերին պատմության մեջ առաջին անգամ տոկոսադրույքը բարձրացվեց միանգամից 75 բազիսային կետով՝ մինչեւ տարեկան 1,25%։
Դիտում՝ 11681

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW