ԵԿԲ-ն պատմության մեջ առաջին անգամ բարձրացրել է տոկոսադրույքը 75 բազիսային կետով
08.09.2022 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://bitnovosti.com/

«Այս կարեւոր քայլը կապահովի գնաճի ժամանակին վերադարձ դեպի ԵԿԲ-ի միջնաժամկետ թիրախային ցուցանիշ՝ 2%»,- ասված է կարգավորիչի մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԿԲ-ում չեն բացառել գնաճի ավելացման պատճառով ցուցանիշի հետագա աճի հնարավորությունը։ «ԵԿԲ մասնագետները վերանայել են գնաճի իրենց կանխատեսումները եւ այժմ ակնկալվում է, որ 2022 թվականին այն կկազմի միջինում 8,1%, 2023 թվականին՝ 5,5%, իսկ 2024 թվականին՝ 2,3%»,- ասված է փաստաթղթում:
Վերջին անգամ ԵԿԲ-ն վերանայել էր տոկոսադրույքն այս տարվա հուլիսին՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ այն միանգամից բարձրացնելով 50 բազիսային կետով՝ տարեկան մինչեւ 0,5%: Կարգավորիչն այն ժամանակ պարզաբանել էր, որ տոկոսադրույքի փոփոխությունը կապված է գնաճային ռիսկերի վերագնահատման հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: