Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) 11 տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել է հիմնական տոկոսադրույքը՝ մինչեւ 0,5% (50 բազիսային կետով)։ Կարգավորիչը որոշումը բացատրել է գնաճը զսպելու ձգտումով։RBC-ի փոխանցմամբ, ԵԿԲ-ում նշել են, որ առաջիկա նիստերում իրենք, հնարավոր է, որոշում կայացնեն տոկոսադրույքների հետագա բարձրացման մասին։Վերջին անգամ ԵԿԲ-ն բարձրացրել էր տոկոսադրույքները 2011 թվականին՝ սկզբում ապրիլին, ապա հուլիսին: Նման որոշումներ կայացվել էին արագացած գնաճի ֆոնին։Հուլիսի սկզբին Եվրաստատը տեղեկացրել էր, որ հունիսին տարեկան գնաճը Եվրոգոտում կկազմի 8,6%։ Սա պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Մայիսին Եվրոգոտում գների աճը կազմել էր 8,1% (այս ցուցանիշը նույնպես պատմական առավելագույնն էր)։Հունիսին Եվրոգոտում գների աճի հիմնական շարժիչ ուժերն էին էներգակիրները (տարեկան կտրվածքով աճել են 41,9%-ով՝ մայիսի 39,1%-ի դիմաց), սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը (+8,9%՝ մայիսի 7,5%-ի դիմաց): Ոչ էներգետիկ արդյունաբերական ապրանքներն աճել են 4,3%-ով՝ մայիսի 4,2%-ի դիմաց, իսկ ծառայությունները թանկացել են 3,4%-ով՝ մայիսի 3,5%-ի դիմաց: Tweet Դիտում՝ 10534