Գնաճը Եվրոգոտում պատմական նոր ռեկորդ է սահմանել
01.07.2022 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ dw.com

Ինչպես գրում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, հունիսին Եվրոգոտում գների աճի հիմնական շարժիչ ուժերն էին էներգակիրները (տարեկան կտրվածքով աճել են 41,9%-ով՝ մայիսի 39,1%-ի դիմաց), սննդամթերքը, ալկոհոլը եւ ծխախոտը (+8,9%՝ մայիսի 7,5%-ի դիմաց): Ոչ էներգետիկ արդյունաբերական ապրանքներն աճել են 4,3%-ով՝ մայիսի 4,2%-ի դիմաց, իսկ ծառայությունները թանկացել են 3,4%-ով՝ մայիսի 3,5%-ի դիմաց:
Ավելի վաղ Միջազգային հաշվարկների բանկի (BIS) փորձագետները զգուշացրել էին, որ աշխարհի առաջատար տնտեսությունները մոտ են «բարձր գնաճի ծուղակն» ընկնելուն։ Նրանց կանխատեսումների համաձայն՝ այս երկրները կարող են հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ գների արագ աճը դառնա նոր նորմ եւ չվերահսկվի։
BIS-ի վերլուծաբանները կարծում են, որ նման սցենարից խուսափելու համար կենտրոնական բանկերը պետք է խստացնեն դրամավարկային քաղաքականությունը եւ չվախենան կարճաժամկետ ռեցեսիաներից։ Կազմակերպությունը նշել է, որ գնաճի մակարդակը «մի քանի տասնամյակների առավելագույնի» շրջանում պահպանվում է բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Եվրոգոտու երկրներում եւ Մեծ Բրիտանիայում:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: