Fitch. Եվրոգոտում տեխնիկական ռեցեսիան գնալով ավելի հավանական է դառնում
01.07.2022 | 11:51 Գլխավոր էջ / Նորություններ /


Եվրոգոտում տեխնիկական ռեցեսիան գնալով ավելի հավանական է դառնում, կարծում է Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը։
Finmarket-ի փոխանցմամբ՝ հունիսյան Global Economic Outlook (GEO) զեկույցում Fitch-ի տնտեսագետներն այս տարվա համար կանխատեսել էին Եվրոգոտու երկրների տնտեսական աճ 2,6%-ով, իսկ հաջորդ տարի՝ 2,1%-ով։ Այս կանխատեսումը, սակայն, չէր ենթադրում Ռուսաստանից գազի մատակարարումների անսպասելի դադարեցում եւ գազի ոլորտում նորմավորման սպառնալիք։
Եթե «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների խափանումները շարունակվեն, եւ այլ խողովակաշարերով մատակարարումները չավելացվեն, ապա եվրոպական շուկայի հնարավորությունները, բավարարելու գազի բարձր պահանջարկը ձմռանը, կդառնան սահմանափակ: «Սա նշանակում է, որ արդյունաբերական սպառողների համար գազի նորմավորումը գնալով ավելի իրատեսական սցենար է դառնում, որը, մեր գնահատմամբ, կարող է հանգեցնել Եվրոգոտու ՀՆԱ-ի աճի 1-2 տոկոսային կետով կրճատմանը»,- ասված է Fitch-ի հաղորդագրության մեջ:
Արդյունաբերությունում գազի սպառման նորմավորումը կարող է հանգեցնել արտադրության անկման այն ոլորտներում, որտեղ գազն օգտագործվում է որպես ռեսուրս: Սա, իր հերթին, բացասաբար կանդրադառնա ընկերությունների վրա մատակարարումների ամբողջ շղթայում:
«Եվրոգոտու ՀՆԱ-ին հասցված հարվածի չափը կախված կլինի պահանջվող նորմավորման մակարդակից»,- հավելել է Fitch-ը: Հունիսյան զեկույցում Եվրոգոտու տնտեսության միջին եռամսյակային աճի տեմպը 2022 թվականի երկրորդ եռամսյակից մինչեւ 2022 թվականի չորրորդ եռամսյակ ընկած ժամանակահատվածում կանխատեսվում էր 0,1%-ի մակարդակում:
Այնուամենայնիվ, գների աճը եւ գազի նորմավորումը կարող են հեշտությամբ հանգեցնել Եվրոգոտու ՀՆԱ-ի նվազեցմանը երկու եռամսյակ անընդմեջ՝ այս տարվա չորրորդ եռամսյակում եւ 2023 թվականի առաջին եռամսյակում: «Երկու եռամսյակներում ՀՆԱ-ի ոչ մեծ անկումը կնվազեցնի 2023 թվականին Եվրոգոտու տնտեսության աճի մեր կանխատեսումը՝ 2,1%-ից մինչեւ 1%»,- նշել են Fitch-ում:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: