Քննարկվել է Արցախում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը

14.12.2022 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախում #վառելիք #Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաեւ դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետեւանքով ստեղծված իրավիճակը:



Պետնախարարի աշխատակազմից հայտնել են, որ քննարկվել են գազի, դիզելային վառելիքի եւ բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը: Կարեւորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը:

Քննարկվել է նաեւ գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաեւ բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպման հարցը:

Նշվում է, որ պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհի արգելափակման հետեւանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության եւ սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։
Դիտում՝ 1921

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW