Արցախում բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս է առաջացել

14.12.2022 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #վառելիք
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի եւ գազամատակարարման արգելափակման հետեւանքով Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ եւ սեղմված գազի պակաս:

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար երկրի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել անցնել խնայողական ռեժիմի:

«Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվեն շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին եւ հատուկ ծառայություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW