ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Հայաստանում կա մի իրադրություն, որը դրական առումով աննախադեպ է իր մասշտաբներով։ «Ստեղծված իրավիճակում 13% տնտեսական աճ ունենք, որն, ըստ էության, բաշխվում է ոչ միայն բիզնեսների, այլեւ քաղաքացիների միջեւ եւ նկատում ենք, որ քաղաքացիների եւ բիզնեսների մոտ կա եկամտի էական աճ։ Տեսնում ենք մի իրավիճակ եւ բանկերի հետ խոսելիս մեր հարցումներն էլ ցույց են տալիս, որ մարդիկ եւ բիզնեսները նախօրոք մարում են իրենց վարկերը։ Այսինքն՝ ունեն բավարար եկամուտ սեփական միջոցներով իրենց բիզնեսը եւ կենցաղը կազմակերպելու։ Իհարկե, սա չի վերաբերում բոլորին»,- ասել է նա։Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ կանխատեսումներում ՀՆԱ-ի ընդհանուր աճը կլինի 12.9%: «Ինչ վերաբերում է գնաճին, մեր կանխատեսումներով, դեկտեմբերին կլինի գնաճի որոշակի արագացում, սակայն այն կլինի մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալում էինք. 2022 թվականի համար մեր կանխատեսումն այն է, որ 12 ամսյա գնաճը կկազմի 9.5%: 13.12.2022 | 16:17 ԿԲ. Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները կթուլանան Դրամավարկային քաղաքականության նախանշված սցենարում 12-ամսյա գնաճը աստիճանաբար կնվազի ու միջնաժամկետ հորիզոնում կկայունանա: Մեր վերջին գնահատականներով 2023 թվականի 2-րդ եռամսյակի վերջում կմոտենանք գնաճի թիրախային՝ 4% մակարդակին»,- ասել է ԿԲ նախագահը:Նրա խոսքով՝ կանխատեսվող հորիզոնում պարենի գները նվազում կարձանագրեն, որը պայմանավորված է առաջարկով:Խոսելով բանկային համակարգի նկատմամբ հնարավոր միջազգային պատժամիջոցների մասին՝ Մարտին Գալստյանն ասել է, որ բանկային համակարգն ու ԿԲ-ն հաստատակամ են, ունեն կոնսեսուս գնալու այնպիսի ճանապարհով, որը ռիսկեր չի չստեղծի ՀՀ ֆինանսական համակարգի համար:«Այսինքն՝ մենք պետք է հետեւենք միջազգայնորեն ընդունված սանկցիաներին: Մենք ունենք պատշաճ վերահսկողություն: Բանկերը խորապես եւ պատասխանատու կերպով կարողանում են արձագանքել հնարավոր ռիսկերին»,- ասել է ԿԲ նախագահը: Tweet Դիտում՝ 2525