ԱՄՆ Ֆինանսների նախարարության Արտաքին ակտիվների վերահսկման վարչությունը (OFAC) Ղազախստանի բանկերին թույլատրել է գործարքներ իրականացնել «Միր» քարտերով:RBC-ի փոխանցմամբ, այս մասին ասված է Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալության հաղորդագրության մեջ։«Ամերիկյան գերատեսչությունը պարզաբանել է, որ դեմ չէ «Միր» համակարգի բանկային քարտերի օգտագործմանը ֆիզիկական անձանց, մասնավորապես, այն քաղաքացիների կողմից, ովքեր Ռուսաստանից ժամանել են Ղազախստան՝ իրենց ապրուստն ապահովող գործարքներն իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։Ղազախստանի բանկերին թույլատրվում է «Միր» քարտերով ընդունել վճարումներ, փոխանցումներ, ինչպես նաեւ ֆիզիկական անձանց համար բանկոմատների միջոցով կանխիկ գումար տրամադրել:Միաժամանակ, «Միր» համակարգի միջոցով գործարքները կմնան ԱՄՆ Ֆինանսների նախարարության հատուկ վերահսկողության ներքո, իսկ ռուսաստանյան համակարգին միանալու որոշումը բանկերը կկայացնեն ինքնուրույն՝ հիմնվելով զարգացման սեփական ռազմավարությունների եւ ռիսկերի գնահատման ներքին համակարգերի վրա, զգուշացրել է Ղազախստանի կարգավորիչը: 16.09.2022 | 12:19 ԱՄՆ-ը զգուշացնում է ՌԴ տարածքից դուրս «Միր»-ի օգտագործման ռիսկերի մասին Ղազախստանի բանկերը սեպտեմբերին դադարեցել էին ընդունել ռուսաստանյան վճարային համակարգի քարտերն այն բանից հետո, երբ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պարզաբանում էր հրապարակել՝ զգուշացնելով, որ ռուսաստանյան «Միր» քարտերի օպերատորի հետ աշխատող կազմակերպությունները «հայտնվում են ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի ջանքերին աջակցելու ռիսկի տակ»: Tweet Դիտում՝ 8407