Վարչապետը ՀԲ-ին կոչ է արել արագացնել $ 250 մլն-ի չափով վարկային միջոցների տրամադրման գործընթացը

18.11.2008 | 14:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Համաշխարհային բանկի /ՀԲ/ երեւանյան գրասենյակի## ներկայացուցիչներին առաջարկել է ՀԲ ղեկավարության հետ քննարկել Հայաստանին փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման նպատակով $ 250 մլն տրամադրելու գործընթացն արագացնելու հարցը:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, Տիգրան Սարգսյանը ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսի հետ հանդիպման ժամանակ հիշեցրել է, որ վարկային միջոցների տրամադրման վերաբերյալ համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջերս Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում:

Վարչապետն ընդգծել է, որ ՓՄՁ վարկավորման հայաստանյան ծրագիրը ժամանակին գերմանական KFW բանկի կողմից ճանաչվել է լավագույնը աշխարհում, եւ այժմ մտադրություն կա կիրառել հաջողված փորձը` կտրուկ ավելացնելով վարկավորման ծավալները եւ հաշվի առնելով նաեւ բավականին մեծ պահանջարկը:

Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ հայաստանյան բանկերը կարող են եւ պատրաստ են մեծ ծավալի գումարներ տեղաբաշխել:

Նա նաեւ նշել է, որ այլ ֆինանսական կառույցների հետ եւս բանակացություններ են ընթանում անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով:

Դիտում՝ 6946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW