ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսությունում տարեկան ներդնում է շուրջ €150 միլիոն

06.12.2022 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Հայաստան
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում գործունեություն է ծավալում արդեն 30 տարի՝ ներդնելով ավելի քան €2 միլիարդ մոտ 200 ծրագրերում, որոնցից շուրջ 90%-ը գործում է մասնավոր հատվածում:

Ինչպես հայտնել են բանկից, ՎԶԵԲ-ի ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում են տարեկան շուրջ €150 միլիոն։

Իր գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով ՎԶԵԲ-ը տեղական ՓՄՁ-ներին առեւտրի ֆինանսավորման, մրցունակության, կանաչ եւ ներառական ֆինանսավորման տարբեր ծրագրերի միջոցով տրամադրում է մոտ €100 միլիոն:



Նշվում է, որ կայուն ենթակառուցվածքների ոլորտում բանկը Հայաստանի ողջ տարածքում ֆինանսավորում է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը եւ Սիսիան-Քաջարան ճանապարհի շինարարությունը։ Այս ծրագրերը հիմնված են Բագրատաշենի վերջերս կառուցված կամրջի հաջողության վրա:

Մայրաքաղաքում բանկն աջակցում է քաղաքապետարանին՝ Երեւանի բնակիչների համար ձեռք բերելու ժամանակակից, ավելի կանաչ եւ ծախսարդյունավետ ավտոբուսներ:

 Վերջին տարիներին ՎԶԵԲ-ը, ի թիվս այլոց, ֆինանսավորել է Տելեկոմ Արմենիա, Փիքսարտ, Սարանիստ, Ամբեր Կապիտալ կազմակերպություններին։

Բանկի ներդրումների հիմնական թիրախներն են ֆինանսական ոլորտը, փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) եւ կայուն ենթակառուցվածքները: Բանկի ներդրումները զուգորդված են քաղաքականության ներգրավմամբ եւ տեխնիկական համագործակցությամբ:
Դիտում՝ 23107
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW