Ինչպես վճարել եկամտահարկը՝ անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից

02.12.2022 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #եկամտահարկ #անշարժ գույք
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է, թե անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից որպես ֆիզիկական անձ ինչպես է պետք վճարել եկամտային հարկը։

Եկամտային հարկի վճարման քայլերն են․

•    հարկային մարմնում հաշվառվելը,
•    էլեկտրոնային եղանակով հարկային մարմին եկամտային հարկի տարեկան հաշվարկ ներկայացնելը,
•    եկամտային հարկը գանձապետական միասնական հաշվին վճարելը։

Միաժամանակ, եկամտային հարկը պետք է վճարել պետական բյուջե՝ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 20-ը ներառյալ։



Մանրամասները՝ ՊԵԿ տեսահոլովակում:

Դիտում՝ 5267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW