Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» նախագծին:Հիմնավորման մեջ նշվում է դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերին, որի նպատակն է աջակցել համավարակին եւ պատերազմին հաջորդած ժամանակաշրջանում կանաչ, ներառական եւ դիմակայուն սոցիալ-տնտեսական վերականգնմանը եւ զարգացմանը։Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից, որի ընդհանուր արժողությունը €23 միլիոն է. այն առանց հայկական կողմի համաֆինանսավորման բաղադրիչի է։Աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ինկուբացիային եւ արագ զարգացմանը, բիզնեսների վերականգնմանը, տեղական համայնքներում զարգացման նախաձեռնություններին եւ ներդրումներին, քաղաքային եւ սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներում իրականացվող միջոցառումներին, նաեւ Գյումրիում «կանաչ» խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի եւ ձեռնարկատիրական կենտրոնի հիմնադրմանը:Նշվում է, որ աջակցություն կցուցաբերվի նաեւ փորձնական թիրախային ծրագրերին եւ նախաձեռնություններին՝ Սյունիքում, ինչպես նաեւ սահմանամերձ այլ շրջաններում բարդ ու բազմակողմ ռիսկերը վերացնելու եւ ցնցումների ենթարկված խմբերի կարիքներին առավել լավ արձագանքելու նպատակով:Բացի այդ, աջակցությունն ուղղված կլինի նաեւ սոցիալական պաշտպանության համակարգի ծառայությունների, մեխանիզմների ու մարդկային ռեսուրսների կարողությունների հզորացմանը, Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության ռազմավարության եւ Միասնական սոցիալական ծառայությունների զարգացման ռազմավարության մշակմանը եւ իրականացմանը: Tweet Դիտում՝ 4023