Ռուսաստանի եւ Չինաստանի կենտրոնական բանկերն աշխատում են երկու երկրների միջեւ առանց SWIFT-ի հաշվարկների համակարգ ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը՝ ելույթ ունենալով ռուս-չինական էներգետիկ բիզնես համաժողովում։«ՌԴ ԿԲ-ն եւ Չինաստանի բանկը աշխատում են Չինաստանում ռուսաստանյան ընկերությունների եւ Ռուսաստանում չինական ընկերությունների հաշիվներ բացելու՝ առանց SWIFT-ի օգտագործման հաշվարկների համակարգ ստեղծելու հնարավորության ուղղությամբ»,- Նովակի խոսերն է մեջբերում Prime գործակալությունը։Արեւմտյան երկրները Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների շրջանակում անջատել են ռուսաստանյան մի շարք խոշոր բանկեր SWIFT դրամական փոխանցումների միջազգային համակարգից։Նովակը հիշեցրել է, որ Ռուսաստանը եւ Չինաստանը զարգացնում են ազգային արժույթներով հաշվարկները, պարիտետային սկզբունքով դա արվում է գազի դիմաց վճարումների համար։ «Նավթի եւ նավթամթերքների, ածուխի մատակարարումները նույնպես ակտիվորեն տեղափոխվում են ազգային արժույթով վճարման ոլորտ։ Նման աշխատանքն օգնում է կանխել ռիսկերը եւ նպաստում է ռուբլու եւ յուանի փոխակերպմանը համաշխարհային պահուստային արժույթների»,- հավելել է փոխվարչապետը։ Tweet Դիտում՝ 5143