BRICS + ԵԱՏՄ ունիվերսալ վճարային համակարգի ստեղծման առաջարկ
28.11.2022 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ globaltimes.cn

Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են ԵՏՀ մամուլի ծառայությունում՝ վկայակոչելով նոյեմբերի 28-ին BRICS միջազգային բիզնես համաժողովի շրջանակում ԵՏՀ Կոլեգիայի նախագահի խորհրդական Վլադիմիր Կովալեւի առաջարկը։
«ԵԱՏՄ-ում հետեւողական աշխատանք է տարվում ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման ուղղությամբ, որտեղ զգալի առաջընթաց է գրանցվել։ Աշխատանքներն իրականացվում են երեք ոլորտում՝ բանկային, ապահովագրական եւ արժեթղթերի շուկա։ Առանցքային ուղղություններից է ընդհանուր բորսայական տարածքի կառուցումը, իրականացվում է համապատասխան ճանապարհային քարտեզ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2021 թվականին Միության երկրները կնքել են նաեւ պայմանագիր, որը կարգավորում է վարկային պատմությունների մասին տեղեկատվության փոխանակումը։ Այսպիսով, 2025 թվականի հորիզոնում ակնկալվում է ԵԱՏՄ-ում կապիտալի ազատ տեղաշարժի եւ ֆինանսական ծառայությունների մատուցման համար պայմանների ստեղծում։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: