Կարեւորվել է ԵԱՏՄ-ում վարկային պատմություններով փոխանակվելու համաձայնագիրը

19.11.2021 | 13:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ #վարկային պատմություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ընթացքում այսօր ընդգծել է ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմություններում ներառված տվյալների փոխանակման կարգի մասին համաձայնագրի կարեւորությունը։

«Համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայում անդրսահմանային վարկավորման զարգացման համար, ինչպես նաեւ թույլ կտա Միության քաղաքացիներին վարկեր ստանալ «հնգյակի» բոլոր պետությունների տարածքում»,- ասել է վարչապետը։



Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա գարնանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ մինչեւ տարեվերջ նախատեսվում է ԵԱՏՄ շրջանակում վարկային պատմությունների փոխանակման կարգի վերաբերյալ համաձայնագիր կնքել:

«Մեր քաղաքացիները եւ իրավաբանական անձինք հնարավորություն կստանան վարկեր վերցնել «հնգյակի» բոլոր երկրներում, իսկ բանկերը կկարողանան ստուգել տեղեկատվությունը վարկառուների մասին»,- նշել էր ՌԴ վարչապետը:

Համաձայնագրի նախագիծը պատրաստվել է Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից։
Դիտում՝ 3286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW