Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ), կարեւորելով հանրության համար համակարգի վերաբերյալ պարբերական, հավաստի եւ անկողմնակալ տեղեկատվության ապահովումը, այսուհետ նոր ձեւաչափով, յուրաքանչյուր եռամսյակ կներկայացնի «Հայաստանի բանկային համակարգը թվերով» նոր պարբերականը:ՀԲՄ-ից հայտնել են, որ պարբերականի միջոցով կներկայացվի ՀՀ բանկային համակարգի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։Մեկնարկային համարում Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի գործունեության առաջին 9 ամսվա արդյունքները։Ըստ պարբերականում հրապարակված տվյալների՝ 2022թ-ի 9 ամսվա ընթացքում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 279 մլրդ դրամով կամ 30%-ով, իսկ 30.06.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 66 մլրդ դրամով կամ 5.8%-ով:2022թ-ի 9 ամսվա ընթացքում կանոնադրական կապիտալն ավելացել է շուրջ 136 մլրդ դրամով կամ 24.2%-ով, իսկ 30.06.2022-ի հաﬔմատ աճել է շուրջ 5 մլրդ դրամով կամ 0.7%-ով:2022թ-ի 9 ամսվա ընթացքում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 660 մլրդ դրամով կամ 9.4%-ով, իսկ 30.06.2022-ի հաﬔմատ՝ 467 մլրդ դրամով կամ 6.5%-ով:Ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում վարկային ներդրուﬓերն ավելացել են շուրջ 97 մլրդ դրամով կամ 2.4%-ով, իսկ 30.06.2022-ի հաﬔմատ` 69 մլրդ դրամով կամ 1.7%-ով:Նշվում է, որ բանկերի կողﬕց տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի սեպտեմբերին 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ ավելացել է 1.95%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի հաﬔմատ՝ 1.31%-ով՝ կազﬔլով 14.13%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի հաﬔմատ նվազել է 0.58%-ով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի հաﬔմատ՝ 0.62%-ով՝ կազﬔլով 7.84%: «Հայաստանի բանկային համակարգը թվերով» առաջին համարին ծանոթանալու համար անցնել հղումով: Tweet Դիտում՝ 2384