Բաֆեթն ավելի քան $758 միլիոն նվիրաբերել է բարեգործությանը

24.11.2022 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ուորեն Բաֆեթն #Berkshire Hathaway #բարեգործություն
Berkshire Hathaway-ի ղեկավար, միլիարդատեր ներդրող Ուորեն Բաֆեթն ավելի քան 758 միլիոն արժողությամբ իր ընկերության բաժնետոմսերը նվիրաբերել է բարեգործությանը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ներդրումային հիմնադրամի հաշվետվությունը:

Փաստաթղթի համաձայն՝ Բաֆեթը 1,5 միլիոն B կարգի բաժնետոմս է նվիրաբերել Susan Thompson Buffett Foundation-ին, որը կրում է գործարարի կնոջ անունը, ով մահացել է 2004 թվականին։ Միլիարդատերը եւս 300 000-ական բաժնետոմս է հատկացրել Howard G. Buffett Foundation-ին (կառավարվում է Բաֆեթի միջնեկ որդի Հովարդի կողմից), ինչպես նաեւ Sherwood Foundation-ին եւ NoVo Foundation-ին։

Բաֆեթը, ով օգոստոսին դարձավ 92 տարեկան, Forbes-ի վարկածով մոլորակի հինգերորդ ամենահարուստ գործարարն է։ Նրա կարողությունը գնահատվում է $110,2 միլիարդ: Նա ղեկավարում է Berkshire Hathaway ընկերությունը 1965 թվականից։



2006 թվականին Բաֆեթը խոստացել էր մինչեւ կյանքի ավարտը բարեգործությանը նվիրաբերել ներդրումային ընկերության իր բոլոր բաժնետոմսերը, որոնք կազմում են նրա կարողության ավելի քան 99%-ը: 2021 թվականի հունիսին Բաֆեթը հայտնել էր, որ 50%-ով հասել է իր նպատակին։ Միլիարդատերը նշել էր, որ փող բաժանելը, որն իրական օգուտ չի բերում իրեն կամ իր ընտանիքին, «աշխարհում ամենահեշտ բանն է»։ «Տասնամյակների ընթացքում ես գրեթե անհասանելի գումար եմ կուտակել՝ պարզապես զբաղվելով սիրելի գործով»,- հավելել էր նա:
Դիտում՝ 5508
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW