OPEC-ի հիմնադրամը “Ինեկոբանկին” տրամադրել է երկու վարկային գիծ

13.11.2008 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) Միջազգային զարգացման հիմնադրամը## (OFID) “Ինեկոբանկին” տրամադրել է $ 5մլն ընդհանուր ծավալով երկու վարկային գիծ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են “Ինեկոբանկի” մամլո ծառայությունում, համապատասխան պայամանգրերը կնքվել են Վիեննայում` Միջազգային զարգացման հիմնադրամի գրասենյակում:

Առաջին փաստաթղթի համաձայն` հիմնադրամը “Ինեկոբանկին” տրամադրելու է $2 մլն-ի վարկ` Հայաստանում առեւտրի ֆինանսավորման նպատակով: Երկրորդ պայմանագիրը նախատեսում է $3 մլն վարկի հատկացում փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով` արտադրության, ծառայության, առեւտրի եւ գյուղատնտեսության ոլորտներում:

Ինչպես ասել է “Ինեկոբանկի” գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, “պայմանագրերի ստորագրումը հանդիսանում է OPEC միջազգային զարգացման հիմնադրամի հետ մեր երկարատեւ ու փոխշահավետ համագործակցության մեկնարկը”: Նա նշել է, որ ստացված միջոցները նախեւառաջ ուղղվելու են բանկի ներկայիս հաճախորդների վարկավորմանը, քանի որ “մենք միշտ գնահատել ենք նրանց լոյալությունը”:

Ինեկոբանկի զարգացման եւ արտաքին կապերի ծառայության ղեկավար Ալլա Պավլովան նշել է, որ բանկում բարձր են գնահատում միջազգային ֆինանսական շուկաների համար այս դժվարին ժամանակաշրջանում համագործակցության վերաբերյալ հիմնադրամի որոշումը: “Իր բիզնես ռազմավարության շնորհիվ “Ինեկոբանկը” զերծ է մնացել արտաքին շուկաներում տիրող ֆինանսական ճգնաժամի ազդեցությունից` պահպանելով իր զարգացման տեմպերը”,- նշել է նա:

Դիտում՝ 6389
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW