IDBank-ի քարտապաններն այսուհետ հնարավորություն ունեն վճարումներ կատարել Apple Pay-ով։IDBank-ից հայտնել են, որ Apple Pay-ը վճարային ժամանակակից գործիք է, որը հասանելի է Apple սարքավորումներում՝ iPhone, Apple Watch, Mac սարքերում։ Apple Pay-ը փոխարինում է ֆիզիկական քարտը՝ կատարելով ճիշտ նույն գործողությունը, ինչ պլաստիկ վճարային քարտերը։ «Այն արագ է, անվտանգ, պաշտպանում է հնարավոր զեղծարարություններից, չի պահպանում քարտի տվյալները եւ չի տրամադրում դրանք երրորդ կողմի, զերծ է պահում ավելորդ շփումներից։Apple Pay-ի հետ IDBank-ի քարտերով վճարումներն էլ ավելի արագ ու անվտանգ են դառնում։ Apple Pay-ով վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել «Wallet» հավելված․ այն արդեն առկա է iPhone-ի մեջ: Այնուհետեւ հավելվածի ներսում անհրաժեշտ է սեղմել «+» նշանի վրա, ապա՝ «Շարունակել», ապա սքանավորել IDBank-ի քարտը կամ մուտքագրել քարտի տվյալները»,- ասված է բանկի հաղորդագրությունում:Նշվում է, որ IDBank-ի քարտը Apple Pay-ին կցելու եւս մեկ տարբերակ կա. պետք է մուտք գործել Idram&IDBank հավելվածի «Բանկինգ» բաժին, ընտրել անհրաժեշտ քարտը, ներքեւի հատվածից սեղմել «Ավելացնել Apple Wallet-ում» կոճակը։ Քարտի տվյալները եւս մեկ անգամ ստուգելուց հետո համաձայնել պայմաններին։ Համակարգը կստուգի քարտը՝ ուղարկելով նույնականացման կոդ։ Անհրաժեշտ է մուտքագրել կոդը եւ IDBank-ի քարտը հաջողությամբ կցված է Apple Pay-ին։«Apple Pay-ի միջոցով վճարում կատարելու համար անհրաժեշտ է պարզապես մոտեցնել սարքը POS տերմինալներին, որոնք ընդունում են անհպում վճարումներ։ Վճարումը պետք է հաստատվի Face ID-ով կամ Touch ID-ով՝ կախված սարքի մոդելից։ Կախված քարտի տեսակից, վճարման գումարի չափից եւ կոնկրետ POS տերմինալից, որոշ դեպքերում վճարում կատարելիս հնարավոր է առաջանա նաեւ քարտի PIN-կոդը POS տերմինալի վրա մուտքագրելու անհրաժեշտություն»,- նշված է հաղորդագրությունում:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 21055