“ՎՏԲ-Հայաստան Բանկը” գործարկել է տեղեկատվական կենտրոն

13.11.2008 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ՓԲԸ եւ “ՎՏԲ-Հայաստան Բանկ” ՓԲԸ համատեղ նախաձեռնության շրջանակներում սկսել է գործել## նորաստեղծ տեղեկատվական կենտրոնը (call center):

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել են “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մամլո ծառայությունում, կենտրոնում օգտագործվում են “ԱրմենՏելի” մասնագիտական փորձն ու տեխնոլոգիական ռեսուրսները, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում բանկի եւ հաճախորդների միջեւ օպերատիվ փոխգործակցության սերտացման համար:

Այսուհետ բանկի հաճախորդները 87-87 հեռախոսահամարով կարող են ստանալ շուրջօրյա անվճար տեղեկություններ “ՎՏԲ-Հայաստան Բանկի” մատուցած ծառայությունների մասին` արտարժույթի փոխարժեքներ, ավանդների տեսակներ, տոկոսադրույքներ, վարկեր, դրամական փոխանցումներ, պլաստիկ քարտեր, բանկոմատների եւ մասնաճյուղերի հասցենոր, հեռախոսահամարներ եւ այլն:

Տեղեկատվական կենտրոնում ներդրված է AVAYA տեխնոլոգիան, որը թույլ է տալիս հարցումները դասակարգել ընտ թեմաների` հաճախորդների հետ աշխատանքը դարձնելով ավելի արդյունավետ:

Դիտում՝ 8010

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW