ԱՄՆ-ը կարեւորում է Ադրբեջանից էներգակիրների արտահանումը եվրոպական երկրներ

17.11.2022 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Դոնֆրիդ #Ադրբեջան #էներգակիրներ
ԱՄՆ վարչակազմը գտնում է, որ Ադրբեջանից էներգակիրների արտահանումը եվրոպական երկրներ կօգնի վերջիններիս նվազեցնել կախվածությունը ռուսաստանյան մատակարարումներից։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը (Karen Donfried) նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։

«Մենք երկար ժամանակ հանդես ենք եկել էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման օգտին: Եվ մենք տեսնում ենք, որ բոլոր այն երկրները, որոնք չափազանց մեծ կախվածություն ունեին Ռուսաստանից, փնտրում են մատակարարման այլ աղբյուրներ: Այս համատեքստում Ադրբեջանը կարեւոր դեր է խաղում։ Եվ ես կարծում եմ, որ նա կշարունակի շատ կարեւոր դեր խաղալ»,- ասել է նա:

«Ռուսաստանյան մատակարարումներից հրաժարվելու հետ մեկտեղ, մենք տեսանք Ադրբեջանից դեպի Եվրոպա նավթի եւ գազի մատակարարումների ծավալների ավելացում»,- ասել է Դոնֆրիդը:

«Սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մեր մտահոգությունները»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականը։
Դիտում՝ 10036
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW