Red Wings-ը Մախաչկալայից Երեւան թռիչքներ կիրականացնի դեկտեմբերի 6-ից

14.11.2022 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Red Wings #Մախաչկալա #Երեւան
Red Wings Airlines ավիաընկերությունը դեկտեմբերի 6-ից ուղիղ չվերթեր կիրականացնի Մախաչկալայից Երեւան։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Դեպի Հայաստանի մայրաքաղաք թռիչքները կիրականացվեն ժամանակակից հարմարավետ SSJ100 ինքնաթիռներով՝ 100 նստատեղով: Թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ երեքշաբթի օրերին»,- ասել է ավիաընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանը կդառնա չորրորդ երկիրը, որտեղ Red Wings-ն ուղիղ չվերթներ է իրականացնում Մախաչկալայի բազային օդանավակայանից։  
Դիտում՝ 7769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW