Bloomberg․ ԵՄ-ն ուսումնասիրում է ՌԴ ԿԲ ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հարցը
04.11.2022 | 17:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ria.ru

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Քննարկումները դեռ վաղ փուլում են։ Գնահատել՝ կարելի է արդյոք և ինչպես է պետք վերահսկողության տակ առնել Ռուսաստանի ԿԲ ակտիվները, «չափազանց դժվար է և հղի իրավաբանական ռիսկերով»,- նշում է գործակալությունը:
Եվրամիության ջանքերը կենտրոնանալու են Կենտրոնական բանկի մոտ $300 միլիարդի պահուստների մի մասի բռնագրավման վրա, որոնք սառեցվել են ԵՄ-ի, ԱՄՆ-ի և այլ դաշնակից պետությունների կողմից՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից հետո: Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ ցանկացած գործողություն ուղղված կլինի միայն Եվրոպայում պահվող ակտիվներին։
Եվրահանձնաժողովը եւս «ուսումնասիրում է՝ ինչպես ստիպել Ռուսաստանին վճարել իր պատճառած ավերածությունների համար»,- ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդը: Նրա խոսքով՝ ԵՄ առաջնորդները Եվրահանձնաժողովին խնդրել են «ներկայացնել սառեցված ակտիվներն Ուկրաինան վերականգնելու համար օգտագործելու տարբերակներ՝ ԵՄ օրենսդրության եւ միջազգային իրավունքի համաձայն»:
Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ Ուկրաինայի օգտին ՌԴ միջոցների բռնագրավման հարցը բարձրացվել է ԱՄՆ-ում, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կսկսի քայլեր ձեռնարկել դոլարով պահվող ռուսաստանյան պահուստների առգրավման ուղղությամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը հրաժարվել է պատասխանել Bloomberg-ի հարցմանը։
Ինչպես գրում է գործակալությունը, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը մայիսին ասել էր, որ, իր կարծիքով, ակտիվների բռնագրավումը «ԱՄՆ-ում իրավաբանորեն թույլատրելի չէ», սակայն «միանգամայն բնական է, որ, հաշվի առնելով Ուկրաինայում հսկայական ավերածությունները և վերակառուցման հետ կապված մեծ ծախսերը, մենք կդիմենք Ռուսաստանին՝ օգնելու հատուցել գոնե այն գնի մի մասը, որն անհրաժեշտ կլինի վճարել»։
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: