Ռաիսի. Իրանի նպապատակն է Հայաստանի հետ առեւտուրը հասցնել տարեկան $3 միլիարդի

01.11.2022 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #Հայաստան #առեւտուր
Իրանի նպատակն է Հայաստանի հետ առեւտուրը հասցնել տարեկան $3 միլիարդի, այսօր հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում՝ Իբրահիմ Ռաիսիի հրավերով:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով, մեր նպատակն է այն հասցնել $3 միլիարդի, եւ այս նպատակն իրագործելի է։ Մեր երկրների միջեւ լավ հարաբերությունների հաստատումը, անշուշտ, կհանգեցնի տարածաշրջանում  հարաբերությունների բարելավմանը»,- Ռաիսիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ բանակցություններ են վարվել էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության շուրջ։ «Շատ ուրախ եմ, որ երկու երկրների նախարարների այսօրվա հանդիպմանը փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման վերաբերյալ»,- ընդգծել է Հայաստանի վարչապետը:
Դիտում՝ 3492

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW