«Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը հայտարարել է, որ Եվրոպայի հրաժարվելը ռուսաստանյան էներգակիրներից սպառնում է եվրոպական ՀՆԱ-ի 6,5%-ից մինչեւ 11,5%-ի եւ մոտ 16 միլիոն աշխատատեղի կորստով:RBC-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ եվրոպական արդյունաբերության առանցքային ոլորտները ճգնաժամ են ապրում՝ մետալուրգիան, քիմիական, ցելյուլոզային եւ թղթի, ինչպես նաեւ ագրարային արդյունաբերությունը։ Քիմիական բնագավառի արտադրանքի հնարավոր կրճատումը գնահատվում է 20-45%, իսկ մետալուրգիայի ոլորտում սպասվում է մինչեւ 30-60% անկում: Արդեն հիմա, ըստ նրա, Եվրոպայում դադարեցվել է ազոտական պարարտանյութերի արտադրության հզորությունների 70%-ը, իսկ ալյումինի արտադրությունը կրճատվել է 25%-ով։Սեչինը գտնում է, որ ԱՄՆ-ը ստիպված է պայքարել իր «հեգեմոնիան ամեն գնով» պահպանելու համար։ Եվրոպան, ըստ նրա, դարձել է «ԱՄՆ քաղաքականության գլխավոր զոհը»՝ կորցնելով ինչպես սուբյեկտությունն, այնպես էլ էներգակիրների դիվերսիֆիկացման հնարավորությունը։«Էներգակիրների գնի առաստաղների ներդնումը մահափորձ է ոչ միայն շուկայի, այլեւ ինքնիշխանության հիմունքների վրա։ Այսինքն՝ գաղափարն, ըստ էության, այն է, որ պետք է վերացնել երկրների ինքնիշխան իրավունքները սեփական ռեսուրսների նկատմամբ, քանի որ «ճիշտ» երկրները, որոնց չեն բավարարում ռեսուրսները, դրանց կարիքն ավելի շատ ունեն, քան «սխալ» երկրները»,- նշել է Սեչինը։ «Ռոսնեֆտ»-ի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ում գազի գներն այժմ հինգ անգամ ավելի ցածր են, քան Եվրոպայում։ «Այդուհանդերձ, եվրոպացի պաշտոնյաներն առաջարկում են էներգետիկ ճգնաժամի իրենց հիմնավորումները, որոնք հեռու են ողջամտությունից»,- հավելել է Սեչինը։ Tweet Դիտում՝ 10461