Հոկտեմբերի 1-ից կամերալ արձանագրությունները, ստուգումների եւ ուսումնասիրությունների նյութերը հարկ վճարողներին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի անձնական գրասենյակում:Պետական եկամուտներին կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանվել է հարկային ուսումնասիրության նոր` «Թեմատիկ ուսումնասիրություն» տեսակ, որի իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ բացառապես կամերալ ուսումնասիրության՝ հաստատապես հայտնի հարկվող գործարքների վերաբերյալ արդյունքները: «Այսուհետ թեմատիկ ուսումնասիրությամբ հարկային մարմինը լիազորվել է բացառապես կամերալ ուսումնասիրության արդյունքների հիման վրա հարկային հաշվարկներ չներկայացրած կամ թերի ներկայացրած հարկ վճարողների մոտ իրականացնել ուսումնասիրություն եւ դրա արդյունքում առաջադրել չհայտարարագրած հարկային պարտավորություններ: Հարկային ուսումնասիրության այս տեսակը կօժանդակի վերհանել կարգազանց տնտեսավարողներին` ապահովելով հավասար գործարար միջավայր տնտեսվարողների համար»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում:Նշվում է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հոկտեմբերի 1-ից թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները հարկ վճարողներին ծանուցվելու են էլեկտրոնային եղանակով եւ էլեկտրոնային էջում տեղադրվելուց հետո համարվելու են պատշաճ հանձնված: Հետագա տուգանքներից խուսափելու համար ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին ավելի հաճախ ստուգել անձնական էջում տեղադրվող փաստաթղթերը եւ պատշաճ արձագանքել դրանց: Tweet Դիտում՝ 2092