Հոկտեմբերի 22-ին «ռեԱրմենիա 2.0» միջոցառմանն ամփոփվել են համագործակցության հարթակի 1 տարվա գործունեության արդյունքներն ու ապագա անելիքները, ինչպես նաեւ ներկայացվել են 3 նոր պրոդուկտներ։Մեկ տարվա ընթացքում հարթակի շուրջ համախմբվել է ավելի քան 3700 մարդ, հարթակում ներկայացված նախագծերից 29-ը հաջողել են, Հայաստանի զարգացմանն ուղղվածնախագծերի համար հավաքվել է ավելի քանի 287,500,000 ՀՀ դրամ, ստորագրվել են 8 համագործակցության հուշագրեր, անցկացվել է 3 ծավալուն դասընթաց,համահիմնադրվել է 2 նախագծերի կառավարման կազմակերպություն եւ իրականացվել մի շարք մենթորություններ: Մեկ տարվա ընթացքում «ռեԱրմենիա» թիմը եւ համայնքն ակտիվորեն աշխատում էին տեխնոլոգիական ու նորարարական լուծումների վրա, որի արդյունքում ձեւավորվել է«Հարթակ՝ որպես ծառայություն» պրոդուկտը (PAAS), որն առաջարկում է «ռեԱրմենիա» հարթակի ծրագրակազմը տարբեր այլ կազմակերպությունների ունախաձեռնությունների համար։Երկրորդ կարեւորագույն պրոդուկտը Կորպորատիվ Բարեգործության գործիքակազմն է՝ ուղղված Հայաստանում նվիրելու կորպորատիվ մշակույթի հզորացմանը։Երրորդ լուծումը «ռեԱրմենիա» նվեր-քարտն է, որը մի կողմից լուծելու է հարազատներին ու գործընկերներին յուրահատուկ ձեւով շնորհավորելու խնդիրը, իսկ մյուս կողմից՝ աջակցելու է հարթակում հայտնվող նախագծերին։Միջոցառման 3-րդ մասը համատեղ հետագա քայլերի մասին էր՝ ներկայացումներ, հարցուպատասխաններ եւ գործընկերություններ։ Հրավիրված խոսնակների հետքննարկվեցին «ռեԱրմենիա» համայնքի պլանները՝ հիմնվելով «ռեԱրմենիա»-ի առաքելության վրա եւ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից ու մարտահրավերից։Քննարկումների թեմաները ներառում էին անվտանգային համապարփակ համակարգի հզորացմանն ուղղված նոր՝ armenianpeace.am հարթակի ստեղծումը,ինքնաբավ համայնքներ «Արարավան»-ները, «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի էքսպանսիան։Հարթակի տնօրեն Գեւորգ Պողոսյանի խոսքով՝ «ռեԱրմենիա 2.0»-ն ոչ միայն միջոցառում է արված աշխատանքների ու անելիքների մասին, այլ նաեւ համայնքի համար լավ առիթ է շփվելու ու հետագա քայլերն ավելի համակարգված անելու։«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է։ Այն հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուրին բարձրաձայնել Հայաստանի խնդիրները, ինչպես նաեւ առաջարկել այդ խնդիրները լուծող նախագծեր, կիսվել փորձով, հմտություններով կամ ֆինանսական եւ նյութական ռեսուրսներով։ «ռեԱրմենիա»-ն իր հերթին ստեղծում է միջավայր փոխադարձ վստահության եւ թափանցիկության ապահովման համար, որն արդյունավետ համագործակցության հիմքն է։ Tweet Դիտում՝ 2458