Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը (Fatih Birol) գտնում է, որ Ռուսաստանն ընդմիշտ կորցրել է նավթի եւ գազի եվրոպական շուկան ու կբախվի արդյունահանման անկման։ «Ռուսաստանը մեծ կորուստներ է կրում Եվրոպա մատակարարումների նվազման պատճառով՝ չնայած գազի եւ նավթի բարձր գներին: Սա դեռ սկիզբն է, քանի որ Եվրոպան Ռուսաստանի համար կարեւոր է՝ բնական գազի արտահանման երեք քառորդը բաժին էր հասնում Եվրոպային, նավթի 55%-ը նույնպես մատակարարվում էր Եվրոպա։ Եվրոպան Ռուսաստանի համար ամենամեծ էներգետիկ շուկան է, շատ կարեւոր եւ հուսալի հաճախորդ։ Ռուսաստանը կորցրեց այս հաճախորդին եւ, անկասկած, կորցրեց նրան ընդմիշտ»,- Բիրոլի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:IEA տնօրենի խոսքով՝ Ռուսաստանը կփորձի նոր հաճախորդներ գտնել, սակայն լոգիստիկ ու տնտեսական խնդիրների առաջ կկանգնի՝ հատկապես գազի ոլորտում։ Բիրոլը կարծում է, որ մատակարարումները դեպի Չինաստան տեղափոխելու համար կպահանջվի 10 տարի։Նա նշել է, որ ռուսաստանյան հանքավայրերը բարդ են մշակման առումով եւ տեխնոլոգիաների ու ներդրումների կարիք ունեն։ «Ապագայում մենք կտեսնենք, որ գազի եւ նավթի արդյունահանումը կնվազի, քանի որ այդ ներդրումները բավարար չեն լինի։ Այսօր կարող եմ ասել, որ Ռուսաստանը պարտվում է էներգետիկ պայքարում, եւ Ռուսաստանի համար սա դեռ սկիզբն է»,- ասել է IEA ղեկավարը։ Tweet Դիտում՝ 11170