Ֆրանսիան անիմաստ է համարում Եվրոպային ռուսաստանյան գազով ապահովելու համար նոր ենթակառուցվածքների ստեղծումը, օրինակ՝ Թուրքիայում գազի հանգույցի հիմնումը:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը:«Անիմաստ ենք համարում նոր ենթակառուցվածքների ստեղծումը, որոնք թույլ կտան ավելի շատ ռուսաստանյան գազ ներկրել»,- Ֆրանսիայի նախագահի վարչակազմի անանուն պաշտոնյայի խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նրա խոսքով՝ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ Եվրոպան ձգտում է ազատվել կախվածությունից ռուսաստանյան գազից։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Թուրքիայում ստեղծել «գազի խոշորագույն հանգույց»: Նման քայլը, նրա խոսքով, տնտեսապես շահավետ կլինի, իսկ այդ երթուղու անվտանգությունը, «դատելով վերջին իրադարձություններից, իհարկե, շատ ավելի բարձր է»։Մեկ օր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական էր գնահատել իր ռուս պաշտոնակցի գաղափարը: Երկու երկրների ղեկավարները հանձնարարել են մանրամասն եւ օպերատիվ կերպով մշակել այս առաջարկը։Ըստ ՌԴ նախագահի՝ Թուրքիայում գազի հանգույցը կարող է հարթակ դառնալ ոչ միայն մատակարարումների, այլեւ գազի գինը «նորմալ շուկայական մակարդակով» որոշելու համար։ Tweet Դիտում՝ 12622