ԱՄՀ. Համաշխարհային բարձր գնաճը սպասվածից ավելի երկար կտեւի
11.10.2022 | 21:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ getty images

ԱՄՀ-ն ակնկալում է, որ գնաճը կհասնի գագաթնակետին այս տարվա վերջին եւ կմնա բարձր մակարդակում ավելի երկար, քան սպասվում էր նախկինում, իսկ անկումը կազդի համաշխարհային տնտեսության ավելի քան մեկ երրորդի վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով հիմնադրամի զեկույցը։
ԱՄՀ-ի գնահատմամբ՝ համաշխարհային գնաճը 2021 թվականի 4,7%-ից կարագանա մինչեւ 8,8%՝ 2022 թվականին, այնուհետեւ 2023-ին կդանդաղի մինչեւ 6,5%, իսկ 2024-ին այն կկազմի 4,1%: Հուլիսին ԱՄՀ-ն 2022 թվականի համար համաշխարհային գնաճը գնահատել էր 8,3%, 2023 թվականի համար՝ 5,7%։
Բացի այդ, ըստ ԱՄՀ փորձագետների, ռեցեսիան կանդրադառնա համաշխարհային տնտեսության ավելի քան մեկ երրորդի վրա: «Համաշխարհային տնտեսության ավելի քան մեկ երրորդը կնվազի 2023 թվականին, եւ երեք խոշորագույն տնտեսությունները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Չինաստանը, կշարունակեն արգելակել»,- ասված է զեկույցում:
ԱՄՀ-ն նաեւ հավելել է, որ «վատագույնը դեռ առջեւում է», եւ «շատ մարդկանց համար» ռեցեսիան կզգացվի 2023 թվականին։
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան ավելի վաղ հայտարարել էր, որ ռեցեսիան սպառնում է համաշխարհային ՀՆԱ-ի մեկ երրորդը կազմող երկրներին, իսկ տնտեսական դանդաղումից համաշխարհային կորուստները մինչեւ 2026 թվականը կհասնեն $4 տրիլիոնի։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: