Global Talks-ը՝ նոր ու հետաքրքիր մտքերի աղբյուր
10.10.2022 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /


«Գլոբալ Կրեդիտ»-ի Հասարակայնության հետ կապերի եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Նարինե Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Global Talks սեմինարների շարքի վերաբերյալ:
Հասունացել է պահը՝ հանրությանը ծանոթացնելու մեր թիմի անդամներին
Աշխարհի արագ զարգացող իրադարձությունների եւ նորամուծությունների հետ անհրաժեշտ է քայլել համընթաց ու հետ չընկնել: Բայց ավելի լավ է, երբ այդ նորամուծություններին ոչ միայն մասնակից ես դառնում, այլեւ՝ ինքդ ես ստեղծում եւ ներդնում դրանք: Իր գործունեության տարիների ընթացքում «Գլոբալ Կրեդիտ»-ը բազմիցս հանդես է եկել որպես նորարար կազմակերպություն: Այս ամենը ոչ միայն ճիշտ առաջնորդության, այլեւ խելացի ու աշխատասեր թիմի շնորհիվ է:
Այժմ հասունացել է պահը, որպեսզի հանրությանը ծանոթացնենք մեր թիմի անդամներին, որոնք պարբերաբար տարբեր միջոցառումների շրջանակում կկիսվեն իրենց մասնագիտական փորձով ու գիտելիքներով:
Global Talks-ը՝ նոր ու հետաքրքիր մտքերի աղբյուր
Ինչպես նշեցի, այս շարքի միջոցով նպատակ ունենք ծանոթացնել հանրությանը մեր մասնագետներին, որոնք, ի դեպ, երկար տարիներ դասավանդման փորձ ունեն թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային հարթակներում: Մյուս կողմից՝ ներկայում բավականին շատ են սեմինարներն ու տարբեր դասընթացները, սակայն կան նեղ մասնագիտական ոլորտներ, որոնք բաց են, եւ մենք կփորձենք այդ բացը լրացնել: Նման մասնագիտական քննարկումներն ու փորձի փոխանակումը դրական տեղաշարժ կարող են ապահովել ոլորտում եւ նոր ու հետաքրքիր մտքերի աղբյուր հանդիսանալ:
Global Talks-ը բոլորի համար է
Սեմինարները նախատեսված են տվյալ թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար, ցանկացած տարիքային խմբի: Ուսանողներից մինչեւ մասնագետներ կամ ոլորտից բոլորովին անտեղյակ, բայց հետաքրքրված անձինք կարող են իրենց համար օգտակար ու հետաքրքիր տեղեկատվություն քաղել այս սեմինարներից: Ինչու ոչ, սա նաեւ նոր ծանոթությունների եւ ոլորտի մարդկանց համախմբման լավ հարթակ կարող է հանդիսանալ:
Առաջինը՝ «Ռիսկերի կառավարումը ֆինթեքում» թեման է
Նախատեսում ենք ունենալ զրույցներ վաճառքների, արհեստական բանականության, մարքեթինգի նոր ուղղությունների եւ շատ հետաքրքիր այլ թեմաներով: Առաջինը՝ «Ռիսկերի կառավարումը ֆինթեքում» թեման է:
Գործարար կյանքում առկա են բազմաթիվ ռիսկեր, որոնք կարող են վտանգել բիզնեսի զարգացումն ու առաջխաղացումը եւ, իհարկե, անդրադառնալ ֆինանսական արդյունքների վրա, իսկ ռիսկերի կանխատեսումն ու կանխարգելումն օգնում է խուսափել ֆինանսական կորուստներից, հատկապես մեր օրերում, երբ աշխարհն անասելի արագ է փոխվում:
Սեմինարին մասնակից դառնալու մանրամասները
Առաջին սեմինարը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, մուտքն ազատ է: Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է միայն միջոցառման էջում նախապես գրանցվել: Սիրով սպասում ենք բոլորին:
Բոլոր մանրամասներին ծանոթանալու եւ գրանցվելու համար կարող եք անցնել այս հղումով:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
12.03.2025 | 17:26 Արժեթղթերի շուկա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: