Հայ-վրացական սահմանին բացվել է «Նինոծմինդա» արդիականացված մաքսակետը

07.10.2022 | 15:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նինոծմինդա» #ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն ասել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կառուցողական գործընկերությունը ներառում է մաքսային ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը:

ՊԵԿ-ից հայտնել են, որ այդ մասին Ռուստամ Բադասյանը հայտարարել է հայ-վրացական սահմանին «Նինոծմինդա» արդիականացված մաքսային անցակետի բացման արարողության ժամանակ:

«Մեծապես կարեւորում ենք հայ-վրացական սահմանին գործող մաքսային անցակետերի արդիականացմանն ուղղված քայլերը՝ որպես մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, ապրանքաշրջանառության շղթայի բարելավման ու դյուրացման, ինչպես նաեւ տարանցիկ կարողությունների զարգացման կարեւոր գրավական, մասնավորապես, Հայաստանը Սեւ ծովին կապող ճանապարհին»,-նշել է Ռուստամ Բադասյանը։        

ՊԵԿ նախագահը կարեւորել է տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ երկու պետությունների միջեւ ներդրված նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի լիարժեք կիրառումը, որպես համատեղ մաքսային հսկողության իրականացման եւ այդ հսկողության դյուրացման ու արդյունավետության բարձրացման կարեւոր գործիք:
Դիտում՝ 6763
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW