Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկի” շահույթն ընթացիկ տարվա 10 ամիսների ընացքում կազմել է 2 մլրդ 379 մլն դրամ` գերազանցելով նախորդ տարվա համանուն ցուցանիշը## գրեթե 45 տոկոսով:Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են ՙՅունիբանկի՚լո մլո ծառայությունում, բանկի ակտիվները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 67 մլրդ 615 մլն դրամ` նախորդ տարվա 46 մլրդ 767 մլն դրամի դիմաց: Հաճախորդների սպասարկման արդյունավետության բարձրացման նպատակով 2009 թվականին բանկի գլխամասային գրասենյակը կտեղափոխվի Չարենցի փողոցում տեղակայված սեփական մասնաշենք, որտեղ ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ: Միաժամանակ, “Յունիբանկը” շարունակում է մասնաճյուղային ցանցի արդիականացման եւ գործունեության միասնական չափանիշների ներդրման ծրագիրը: Մասնավորապես, Հայաստանի մի շարք մարզերում ձեռք են բերվել գործող մասնաճյուղերի տեղակայման համար նախատեսված նոր տարածքներ: Մոտ ապագայում նախատեսվում է արդիականացնել “Սեւան”, “Մարտունի”, “Եղեգնաձոր”, “Գյումրի” եւ “Ստեփանակերտ” մասնաճյուղերը: Tweet Դիտում՝ 7222