Հնդկաստանը Հայաստանին կտրամադրի ավելի քան 478 միլիոն դրամի դրամաշնորհ

06.10.2022 | 15:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #Հնդկաստան #դրամաշնորհ
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Հնդկաստանից 478.2723 միլիոն դրամ դրամաշնորհի ներգրավում նախատեսող նախագիծ:

Նախատեսվում է գումարը հատկացնել Հայաստանի համայնքների զարգացմանն ուղղված բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերի իրականացման նպատակով:

Կառավարությունից հայտնել են, որ ծրագրերը պետք է հատկապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը եւ համայնքային կյանքի դյուրացմանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առեւտրի, տրանսպորտի ու հաղորդակցության ոլորտներին:

«Հնդկաստանի օժանդակությամբ մարդասիրական եւ տեխնիկական oգնության ծրագրերի շրջանակում Հայաստանում մինչ օրս իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, Հնդկաստանի կողմից Հայաստանին է տրամադրվել մի շարք մարդասիրական օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5317

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW