Թուրքիայի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերը քննարկում են անկանխիկ վճարումների համար «Միր» քարտերի փոխարեն թուրքական Troy ազգային վճարային համակարգի օգտագործումը։Frank Media-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Aydinlik թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Պարբերականը նշում է, որ «Թուրքիայի եւ Ռուսաստանի կենտրոնական բանկերի 15-րդ նիստում, որը նախօրեին տեղի է ունեցել Կազանում, որոշակի առաջընթաց է գրանցվել այս հարցում»։Այն բանից հետո, երբ ՌԴ Կենտրոնական բանկը հավանություն տա Թուրքիայի առաջարկին, ԱՄՆ պատժամիջոցների տակ չգտնվող ռուսաստանյան վարկային հաստատությունները կկարողանան հաշիվ բացել թուրքական բանկերում, որոնք ներկայումս գործում են Ռուսաստանում եւ ինտեգրված են Troy համակարգին։Թերթի փոխանցմամբ՝ «քանի որ համակարգը եւ գործարքները գտնվում են Թուրքիայի անմիջական վերահսկողության տակ», ԱՄՆ-ին դժվար կլինի «արդարացում» գտնել այս ֆինանսական փոխգործակցության համար։ 29.09.2022 | 11:48 «Միր» քարտերը սպասարկելու համար Թուրքիան կարող է նոր բանկ ստեղծել Թուրքական Troy համակարգը գործարկվել է 2016 թվականին: 2022 թվականի մարտի դրությամբ շրջանառության մեջ է գտնվել ավելի քան 12 միլիոն Troy քարտեր: Համակարգի մասնաբաժինը Թուրքիայի շուկայում կազմում է ավելի քան 4%: Tweet Դիտում՝ 9220