Մասկի կողմից Twitter-ը գնելու գործարքը կարող է ավարտվել մի քանի շաբաթվա ընթացքում
05.10.2022 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 5.ua

Ինչպես հաղորդում է RB.ru-ն՝ վկայակոչելով Daily Mail-ը, կողմերը նախատեսում են ավարտել գործարքը մի քանի շաբաթվա ընթացքում։
Նախօրեին Իլոն Մասկը Twitter-ին առաջարկել էր ավարտին հասցնել սոցիալական ցանցը սկզբնական գնով՝ $44 միլիարդով գնելու գործարքը ($54,2 մեկ բաժնետոմսի համար): Այս մասին Մասկը գրավոր հայտնել էր ընկերության ղեկավարությանը։ Դրան հետեւել էր Twitter-ի բաժնետոմսերի աճն ավելի քան 12%-ով։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Մասկը վերջնական համաձայնագիր էր կնքել Twitter-ը $44 միլիարդով ձեռք բերելու համար։ Սակայն արդեն հուլիսին նա հրաժարվել էր գործարքից այն պատճառով, որ սոցցանցը տեղեկատվություն չէր տրամադրել կեղծ օգտահաշիվների եւ սպամ բոթերի մասին։
Ի պատասխան դրան՝ Twitter-ը Մասկից պահանջել էր դատարանի միջոցով ավարտել գործարքը՝ մեղադրելով նրան հարթակի եւ դրա բաժնետերերի նկատմամբ պարտավորությունները կատարելուց հրաժարվելու մեջ: Պայմանների համաձայն՝ գործարքը չկայանալու դեպքում Մասկը պետք է $1 միլիարդ տուգանք վճարեր։
Հուլիսի վերջին Իլոն Մասկը պատասխան հայց էր ներկայացրել Twitter-ի դեմ: Գործարարը դատարանին խնդրել էր գաղտնի պահել հայցի մանրամասները։
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: