ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ կառավարությունը կարեւորում է կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցներին բարձրակարգ ծառայությունների մատուցումը եւ հանրության հետ ակտիվ հաղորդակցությունը:Կառավարությունից հայտնել են, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանն ասել է ավստրիական «Ցե-Կվադրատ» ներդրումային ընկերության (C-Quadrat Investment Group) հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ալեքսանդր Շյուցի հետ հանդիպմանը:Վարչապետը կարեւորել է «Ցե-Կվադրատ»-ի (գերմանական «Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» ընկերության հետ համատեղ) ներգրավվածությունը ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերության: Ալեքսանդր Շյուցը նշել է, որ Հայաստանը հուսալի գործընկեր է, եւ «Ցե-Կվադրատ»-ը շահագրգռված է շարունակելու մասնակցությունը ՀՀ կենսաթոշակային համակարգի զարգացման գործընթացին, ձեւավորելու երկարաժամկետ համագործակցություն:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ֆինանսատնտեսական իրավիճակով պայմանավորված մարտահրավերների եւ գնաճային զարգացումներին համահունչ արձագանքելու կարեւորության շուրջ: Tweet Դիտում՝ 3029