Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետական նախարար

04.10.2022 | 12:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Արցախ #պետական նախարար
Հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանը կնշանակվի Արցախի պետական նախարարի պաշտոնում:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տեղեկացրել է, որ Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի պետական նախարարի պաշտոնը՝ պատրաստ լինելով նրան տրամադրել որոշումներ կայացնելու եւ գործելու լայն լիազորություններ:
 
«Ռուբենի մասին կարելի է երկար գրել, անդրադառնալ նրա համարձակ որոշումներին, նվիրվածությանը Հայրենիքին ու ժողովրդին, բայց այսօր միմիայն գործելու ժամանակն է, ուստի սպասում եմ առաջարկիս վերաբերյալ նրա որոշմանը: Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ:
 
Իհարկե, սա չի նշանակում, որ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանի աշխատանքն արդյունավետ չեմ գնահատում, բայց հաշվի առնելով առկա մարտահրավերներն՝ անհրաժեշտ եմ համարում համազգային բոլոր ջանքերի միավորումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահը:
Դիտում՝ 3296
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW