Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ իսլամական բանկինգի զարգացումը սահմանվել է որպես երկրի կառավարության ֆինանսատնտեսական քաղաքականության առաջնահերթություն։«Պետական ռազմավարության հետ կապված մեր բոլոր փաստաթղթերում, մասնավորապես՝ զարգացման եւ միջնաժամկետ ծրագրերում, առաջնահերթ ոլորտներից ենք սահմանել իսլամական բանկինգը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում իսլամական ֆինանսավորման ռազմավարությանը նվիրված շնորհանդեսին:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա նշել է, որ իսլամական բանկինգի կողմից կիրառվող մեխանիզմները նպաստում են տնտեսության ամրապնդմանը, զարգացմանը եւ ճգնաժամերին դիմադրության բարձրացմանը։ Թուրք առաջնորդը նաեւ ասել է, որ տեղի հասարակության մեջ գործնականում տարբերություն չեն տեսնում իսլամական բանկինգի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների միջեւ։ Այս կապակցությամբ նա առաջարկել է իսլամական բանկինգի մասով օգտագործել «ֆինանսական կառուց» տերմինը։ 13.07.2022 | 15:19 Ռուսաստանում պատրաստվում են օրինականացնել իսլամական բանկինգը Նշենք, որ իսլամական բանկինգը պարունակում է մի շարք արգելքներ եւ սահմանափակումներ։ Օրինակ՝ տոկոսների վճարման արգելք եւ դրանից ածանցյալ տոկոսային գործարքներ, անորոշ պայմաններով գործարքների արգելք, տնտեսության որոշ ոլորտների ֆինանսավորման արգելք՝ մոլախաղեր, խոզի մսի, ալկոհոլային խմիչքների արտադրություն եւ այլն։ Tweet Դիտում՝ 6436