«Սնիկերսի» գինը բարձրացրել է արտադրող ընկերությունը

19.09.2022 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սնիկերս #Մարս #Բաունտի #գին
«Դերժավա-Ս» ընկերությունը հանդես է եկել պարզաբանմամբ, թե ինչու է հանրապետության խանութներում բարձրացել մի քանի ապրանքատեսակի գինը:

Ընկերությունից հայտնում են, որ «Մարս» ընկերության կողմից մատակարարվող «Սնիկերս», «Մարս», «Բաունտի», «M&M’s», «Օրբիտ», «Պեդիգրի» եւ մի շարք այլ ապրանքատեսակների արժեքները փոփոխել եւ բարձրացրել է արտադրող «Mars Wrigley Confectionery»-ն գրեթե ամբողջ աշխարհում։

« «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն «Մարս» ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում, սակայն ըստ պայմանագրային կարգավորումների որեւէ ազդեցություն երբեւէ չի ունեցել եւ չի կարող ունենալ գնային քաղաքականության վրա:

Գնային փոփոխությունը տարածվում է նաեւ մեր ընկերության պահեստային մնացորդի վրա։ Հաստատված փոփոխությունը «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն պատշաճ հայտնել է վաճառակետերին՝ ապրանքատեսականին մատակարարելով նոր արժեքով 12/09/2022-ից։

Խանութներում եղած մնացորդների գնային փոփոխության մասին որոշումը վաճառակետերն ընդունում են իրենց հայեցողությամբ, եւ մենք որեւէ ազդեցություն չունենք վերջիններիս պահեստային մնացորդի վրա։

«Դերժավա-Ս» ՓԲԸ-ն «Նեստլե» ընկերության, ինչպես նաեւ «Ալպեն Գոլդ» ապրանքանիշի ներմուծողը չէ եւ որեւէ կապ այդ ընկերության հետ չունի»,- ասված է ընկերության պարզաբանման մեջ:
Դիտում՝ 7208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW