Ռուսաստանի ԿԲ-ն առաջարկել է թույլատրել բարեկամական երկրների բանկերին բացել ռուսաստանյան մասնաճյուղեր, հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ կարգավորիչի եւ Ֆինանսների նախարարության շնորհանդեսը։«Օտարերկրյա բանկի մասնաճյուղ» հասկացությունը հանվել էր Ռուսաստանի բանկային գործունեության մասին օրենքներից 2013 թվականի մարտին՝ ՌԴ նախագահի հրամանագրով: Դա նշանակում էր Ռուսաստանում օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր բացելու փաստացի արգելք։Ինչպես գրում է Frank Media-ն, այս որոշումը բացատրվում էր մրցակցային հնարավոր առավելություններով, որոնք այս դեպքում կարող էին առաջանալ արտասահմանյան բանկերի մոտ ՌԴ բանկերի նկատմամբ։ Մասնավորապես, արտասահմանյան մասնաճյուղերի համար անպայման չէին պարտադիր պահուստավորման ֆոնդերին միջոցներ տրամադրելու նորմատիվները, մասնաճյուղերը հաշվետու չէին Կենտրոնական բանկին հաշվապահական հաշվառման ռուսաստանյան եւ միջազգային համակարգերում:Վերլուծական վարկային վարկանիշային գործակալության (АКРА) գլխավոր տնօրեն Միխայիլ Սուխովը, ով մինչեւ 2016 թվականը աշխատել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի պաշտոնում, «Վեդոմոստի»-ին ասել է, որ Ռուսաստանում օտարերկրյա բանկերի մասնաճյուղեր բացելու արգելքը երկրի՝ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության բանակցությունների արդյունք էր: Սակայն, նրա կարծիքով, հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ սահմանափակումների վերացումը հնարավոր է։ Tweet Դիտում՝ 12537