Հեռուստաաստղ եւ մոդել Քիմ Քարդաշյանը մոտ ապագայում պատրաստվում է բացել SKKY Partners ներդրումային ընկերությունը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտնել է The Wall Street Journal-ը։ Պարբերականի տվյալներով՝ Քարդաշյանի բիզնես գործընկերը կլինի ներդրումային փորձագետ Ջեյ Սամոնսը, ով 16 տարի աշխատել է ամերիկյան Carlyle Group խոշորագույն ներդրումային հիմնադրամներից մեկում։Թերթը գրում է, որ SKKY Partners-ը ներդրումներ կկատարի այնպիսի ոլորտների ընկերություններում, ինչպիսիք են սպառողական ապրանքները, հյուրանոցային բիզնեսը, շքեղության առարկաները, թվային առեւտուրը, ժամանցը եւ մեդիաները: Նախատեսվում է, որ SKKY Partners-ն իր առաջին ներդրումը կկատարի մինչեւ տարեվերջ: Քարդաշյանն ու Սամոնսը չեն բացահայտել, թե որքան գումար ունեն ընկերության գործունեության համար։Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, սա Քարդաշյանի համար առաջին բիզնես նախագիծը չէ։ Մասնավորապես, նրա ընկերություններից մեկի՝ 2019 թվականին հիմնադրված ներքնազգեստի եւ հագուստի արտադրությամբ զբաղվող Skims-ի արժեքը հասել է $3,2 միլիարդի։ Այս տարի մոդելը թողարկել է մաշկի խնամքի միջոցների շարք։ 30.01.2022 | 19:57 Քիմ Քարդաշյանի կարողությունն ավելացել է 50%-ով 2021 թվականին Քարդաշյանն ընդգրկվել էր Forbes ամսագրի միլիարդատերերի ցուցակում, ներկայում նրա կարողությունը գնահատում է $1,8 միլիարդ։ Tweet Դիտում՝ 5139