Քիմ Քարդաշյանի կարողությունն ավելացել է 50%-ով

30.01.2022 | 19:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քիմ Քարդաշյան #Skims #Forbes
Forbes USA-ի հաշվարկով՝ Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է 50%-ով՝ շտկող ներքնազգեստ արտադրող Skims ընկերության վերջին գործարքից հետո։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ հեռուստաաստղի կարողությունն աճել է $600 միլիոնով՝ հասնելով $1,8 միլիարդի։ Վերջին ներդրումային փուլում ընկերությունը ներգրավել է $240 միլիոն եւ ստացել $3,2 միլիարդ գնահատում։ Ապագայում Skims-ը կարող է քննարկել IPO անցկացնելու հնարավորությունը։

Skims-ը հիմնադրվել է երեք տարի առաջ, ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրենն է Յենս Գրիդը։ Forbes USA-ի տվյալներով՝ Քարդաշյանին է պատկանում բաժնետոմսերի մոտ 35%-ը (շուրջ $900 մլն): Նրա ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններից։



Ամերիկյան Forbes-ը Քիմ Քարդաշյանի կարողությունն առաջին $1 միլիարդ էր գնահատել 2021 թվականի ապրիլին։ Այն ժամանակ նրա կարողության մեծ մասը բաժին էր հասնում KKW Beauty կոսմետիկայի ընկերությունը, որը հեռուստաաստղը գործարկել էր 2017 թվականին:
Դիտում՝ 4170
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW