Քիմ Քարդաշյանն ընդգրկվել է Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում
06.04.2021 | 22:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.forbes.com/

KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշի եւ շտկող ներքնազգեստ արտադրող ընկերության շնորհիվ Քիմ Քարդաշյանի կարողությունն աճել է մինչեւ $1 մլրդ՝ տեղ ապահովելով նրան Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում:
Forbes-ը Քարդաշյանի կարողությունը գնահատում է $1 մլրդ: Դեռեւս 2020-ի հոկտեմբերին ամսագրի հաշվարկներում նշվում էր $780 մլն գումարը, սակայն KKW Beauty եւ Skims բիզնեսներից, ինչպես նաեւ րեալիթի շոուից եւ հինգ ամսում գովազդային պայմանագրերից ստացված եկամուտները զգալիորեն նպաստեցին Քիմի ֆինանսական ձեռքբերումներին, գրում է RBC-ն։
Քարդաշյանը KKW Beauty-ն հիմնադրել է 2017-ին: 300 հազ․ հատ կոնտուրինգի առաջին խմբաքանակը վաճառվեց երկու ժամում: 2018-ին KKW Beauty-ն սկսեց ստվերաներկ, կոնսիլեր, շրթներկ եւ օծանելիք արտադրել: Այս ամենը մոտ $100 միլիոնի եկամուտ ապահովեց:
2020-ին Քիմ Քարդաշյանը KKW Beauty-ի 20% բաժնեմասը վաճառեց ֆրանս-ամերիկյան Coty կոսմետիկայի կոնգլոմերատին: Coty-ն Քիմի ընկերությունը գնահատեց $1 մլրդ:
Քարդաշյանի հիմնադրած մեկ այլ ընկերություն արտադրում է շտկող ներքնազգեստ: Skims ապրանքանիշը գործարկվել է 2019 թվականին: Քիմը կրկին իր ապրանքանիշի վրա ուշադրություն հրավիրեց իր բազմաթիվ հետեւորդների օգնությամբ (ներկայումս Twitter-ում նրանց թիվը հասնում է 69 միլիոնի, իսկ Istagram-ում՝ 213 միլիոնի): Skims-ը սրընթաց վերելք ապրեց՝ հաջողություն ունենալով նույնիսկ համավարակի պայմաններում, երբ նորաձեւության շատ արտադրողներ կորուստներ ունեցան: Սպառողները գնահատեցին Քիմ Քարդաշյանի ընկերությունը լոքդաունի ժամանակ՝ ուշադրություն դարձնելով տան հարմարավետ հագուստի վրա:
Քիմ Քարդաշյանին է պատկանում է Skims-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, սակայն ընկերությունը չի բացահայտում իր եկամուտները: Forbes-ի աղբյուրը պատմել է մի գործարքի մասին, որի շրջանակում ընկերությունը գնահատվել է $500 մլն, իսկ Քիմի մասնաբաժինը՝ $225 մլն։ Դա բավական է նրա ֆինանսական կարողությունը $1 միլիարդի հասցնելու համար։
Քարդաշյանի մնացած եկամուտները գոյանում են տարբեր ներդրումներից, այդ թվում՝ անշարժ գույքում: 2012-ից նա տարեկան առնվազն 10 մլն է վաստակում հեռուստաշոուից, բջջային խաղից եւ անշարժ գույքից Կալիֆոռնիայում, ինչպես նաեւ եկամուտ ունի Disney, Amazon, Netflix եւ Adidas բաժնետոմսերից, որոնք 2017-ին նրան նվեր է տվել «ապագա նախկին ամուսին» Քանյե Ուեսթը։
Այն օրը, երբ Քարդաշյանը հայտնվեց Forbes-ի շապիկին, նա գրառում կատարեց Twitter-ում՝ ծաղրելով տարիներ շարունակ իր հասցեին հնչող քննադատությունները. «Վատ չէ տաղանդ չունեցող աղջկա համար»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: