Պուտինը նորմալ է վերաբերվում ռուսաստանյան բիզնեսի տեղափոխմանը Հայաստան
07.09.2022 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rg.ru

«Մենք ողջունում ենք այն ամենը, ինչ օգուտ է բերում ռուսաստանյան բիզնեսին։ Կարելի է աշխատել Երեւանում, բայց փաստացի ապրել Մոսկվայում, ոչինչ չի խանգարում դրան։ Շատերն արդեն վերադարձել են՝ հասկանալով, որ այստեղ ոչ մի սարսափելի բան չի կատարվում, ամեն ինչ կայուն է։ Եթե որեւէ մեկին դուր է գալիս աշխատել Հայաստանում, խնդրեմ»,- ասել է Պուտինն Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահը հավելել է, որ ոմանք ընտրում են ոչ թե Երեւանը, այլ Բաքուն, նաեւ «Ղազախստանում ստեղծվել է շատ լավ ֆինանսական գոտի»։ ՌԴ ղեկավարի խոսքով՝ ավելի հաճախ հեռանում են ՏՏ ոլորտի հետ կապված բիզնեսի ներկայացուցիչները։
Վլադիմիր Պուտինը նաեւ հիշեցրել է, որ «ավելի շատ հայեր են եկել Ռուսաստան՝ ավելի քան 2 միլիոն մարդ»։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: